Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա երևի Ալիևը համարել է նոր աղմուկի հիմք: Դրանից խուսափելու համար երեխաներին ներս են թողել, բայց հոգեբանական ծանր ճնշման ենթարկելուց հետո միայն…». Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 17,2023 23:30

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Այսօր խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած քսան երեխա վերադարձել են Արցախ՝ իրենց ծնողների մոտ: Ադրբեջանական քարոզչադաշտն արդեն սկսել է շահարկել այս թեման: Բայց ի գիտություն ասեմ, որ նախ սրանով նրանք ապացուցում են, որ ճանապարհը փակ է: Երկրորդ, իրենք այս ցուրտ եղանակին երեխաներին մի քանի ժամ պահել են միջանցքի տարածքում՝ որպես հոգեբանական ճնշման միջոց:

Ես ենթադրում եմ, որ «ակտիվիստները» համաձայն հրահանգի՝ նախատեսել էին նույնիսկ ներս չթողնել նրանց, բայց վախեցել են մեծ աղմուկից՝ շրջափակված Արցախ՝ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս ներս անցնել՝ թեև նախնական պայմանավորվածություն է եղել դրա վերաբերյալ: Սա երևի Ալիևը համարել է նոր աղմուկի հիմք: Դրանից խուսափելու համար էլ երեխաներին ներս են թողել, բայց իհարկե, հոգեբանական ծանր ճնշման ենթարկելուց հետո միայն…

Հ.Գ Տեսանյութում երևում է, որ փորձում են երեխաներին խոսեցնել, նրանց դեմքին են պահում կամերաները, իսկ դրա իրավունքը նրանք չունեին: Փորձել են շոու անել այս ամենից` չհասկանալով, որ դա իրենց դեմ է ուղղվելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031