Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է կասեցնել Ադրբեջանում ամերիկյան այն ընկերությունների գործունեությունը, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոյի թարմացված զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում:
Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանն արգելել է Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ