Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Բաքվին ու Երևանին կոչ է անուն «փոխադարձաբար ընդունելի լուծում» գտնել Լաչինի ճգնաժամի շուրջ

Հունվար 17,2023 23:03

Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անուն «փոխադարձաբար ընդունելի լուծում» գտնել Լաչինի ճգնաժամին: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում հրավիրված հատուկ նիստում ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բնակությունը չպետք է դառնա Բաքվի ու Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուս խաղաղապահ զորամիավորման վերահսկողության տակ և օգտագործվի այն նպատակներով, որոնք սահմանված են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Կոչ ենք անում մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ գտնել փոխզիջումային տարբերակ՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի շուտափույթ կարգավորման, հանքավայրերի շահագործման պայմանների համաձայնեցման և էլեկտրամատակարարման խնդիրների կարգավորման համար»,- ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է այդ գործում աջակցություն ցուցաբերել:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ինչպես քաղաքական մակարդակով», այնպես էլ «գետնի վրա»՝ շահագրգիռ կողմերի հետ շփումներով ձեռնարկում է «բոլոր հնարավոր քայլերը լարվածությունը թուլացնելու» և իրավիճակը կարգավորելու համար: Ըստ Լուկաշևիչի՝ «կայուն և երկարատև» լուծումը հնարավոր է միայն «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածության բոլոր դրույթների անշեղորեն կատարման» պարագայում:

«Ցանկացած սադրիչ գործողություններ և հրապարակային հարձակում Ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ անընդունելի ենք համարում և կարծում ենք, որ այն վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: Ռուս խաղաղապահներն առանցքային դեր ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը վերահաստել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հանդիպմանը»,- ասել է Լուկաշևիչը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031