ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ելույթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսության լուրերի թողարկման շրջանակում։
Հայ գործիչն անդրադարձել Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, Ադրբեջանի և Թուրքիայի գործած ագրեսիային, այդ համատեքստում միջազգային հանրության լռության ու անգործությանը, ինչպես նաև Եվրամիության՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագրին։
Նա կոչ է արել Ֆրանսիային ավելի մեծ դեր կատարել եվրոպական հարթակում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, Ֆրանսիայի հասարակությանը, ժողովրդավարներին և մարդասերներին հորդորել մասնակցել հունվարի 17-ին, ժամը 18.30-ին, Փարիզում խորհրդարանի առաջ կայանալիք հանրահավաքին, սատարելու համար Արցախին ու Հայաստանին:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների որոշմամբ՝ անցյալ տարվա հուլիսի 13-ին արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան։
Կարդացեք նաև
Հայ Հեղափոխական դաշնակցություն