Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:
«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով տեղաշարժը շուտափույթ կերպով լիարժեք բացելու անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությամբ: Շեշտադրվել է նաև, որ անհրաժեշտ է հասնել փոխադարձաբար ընդունելի լուծումների՝ ուղեկցող բոլոր հարցերի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել համալիր աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ