Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 83-րդ առաջնությունում չորս անընդմեջ հաղթանակից հետո այսօր միավորը բաժանել է Սամվել Տեր-Սահակյանի հետ եւ 4,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Նրան 1,5 միավոր զիջում են միանգամից չորս գրոսմայստերներ՝ Տիգրան Լ․ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյան եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ