Լրահոս
Օրվա լրահոսը

Գազային շահերն առաջնային դասելու պայմաններում՝ քաղաքակիրթ աշխարհն անտեսում է Ադրբեջանի կողմից պետական ցեղասպան քաղաքականության իրականացումը. Թագուհի Թովմասյան

Հունվար 17,2023 21:00

Գազային շահերն առաջնային դասելու պայմաններում՝ քաղաքակիրթ աշխարհն անտեսում է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներն Արցախում ու Ադրբեջանի կողմից պետական ցեղասպան քաղաքականության իրականացումը:

Ավելի քան մեկ ամիս է՝ 120 հազար մարդ ամեն օր գոյաբանական կռիվ է տալիս թշնամու կողմից շրջափակված իր հայրենիքում, զրկված է կրթության, ազատ տեղաշարժի, սեփականության, սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու, երեխայի դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման ծնողական իրավունքներից, վտանգված է իր հիմնարար՝ կյանքի իրավունքը:

Ձմեռային ցրտագույն պայմաններում Արցախում չկա գազ ու բավարար էլեկտրաէներգիա: Օրեցօր սպառվում են սնունդն ու պարենամթերքը, ինչի պատճառով փակվել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ: Շուրջ 300 երեխա պարտադրաբար զրկված է ծնողի հետ ֆիզիկական կապից…

Ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի։

 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031