Այս օրերին Գերմանիայում համահայկական խոշորագույն գործարարների միությունը՝ «Մանթաշյանց»-ը նոր մասնաճյուղ բացեց։ Հարյուրից ավելի հայաստանցի եւ գերմանահայ գործարարներ Համբուրգում մասնակցեցին բիզնես միջոցառմանը։
«Մանթաշյանց» գործարարների գլոբալ միության Համբուրգյան գրասենյակի բացման արարողությանը բիզնեսի ներկայացուցիչներից բացի ներկա էին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը. իր հայրենակիցների հետ էր նաեւ մանթաշյանական, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։
Այսպիսով համայկական «Մանթաշյանց» գործարարների միությունը էլ ավելի է մեծացնում իր աշխարհագրությունը։ Մանթաշյանական են հարյուրավոր հայ գործարարներ ամբողջ աշխարհից։ Գլոբալ հայկական բիզնես ակումբը արդեն ունի 9 մասնաճյուղ (Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Կրասնոդարում, Դուբայում, Համբուրգում, Արցախում, Լոռիում եւ Գյումրիում)։ Մինչև տարեվերջ նախատեսվում ներկայացուցչույններ ունենալ աշխարհի եւս 7 հայաշատ քաղաքներում:
Կարդացեք նաև
«Մանթաշյանց» գործարարների միություն