Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք»․ Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Հունվար 17,2023 18:13

«Անդրանիկ Քոչարյանն օրերս ասել է, որ դիրքերը որակապես փոխվել են, եւ որ հնարավորություն են տվել ընդդիմադիրներին տեսնելու, բայց տեսնելուց հետո ընդդիմադիրները սակավախոս են․․․ այո, նոր տարվա նախաշեմին մենք եղանք առաջնագծում՝ Տավուշից մինչեւ Ներքին հանդ ու Կապան»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակ զինվորների ենք տեսել, նախկին դիրքը կորցրած եւ նորը կառուցող հպարտ հրամանատարի, կամավորի ենք տեսել ու հպարտացել, բայց եւ շատ բան ենք տեսել, որը չենք կարող բարձրաձայնել։ Ու ցավոք միշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլատրվել է առաջնագիծ գնալ։ Այ որ առանձին մոտենաք ու հարցնեք, շատ բան կպատմենք, ու դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա՝ սակավախոս ենք, որովհետեւ սեփական երկիրը սիրում ենք՝ ի տարբերություն այսօրվա իշխանության մեջ հայտնված որոշների, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը սարքում էին երկիր խառնելու, բանակը թուլացնելու, բանակին հեղինակազրկելու միջոց»,-նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա ասաց, որ քչախոս են, որովհետեւ թշնամին էլ է լսում, բայց տեսածը կետ առ կետ գրած ուղարկելու են պաշտպանության նախարարին։ «Այսօրվանից Քոչարյան Անդրանիկին զգուշացրեք, որ հունվարի 28-ին ԶՈՒ կազմավորման օրը նշեն, ոչ թե նախորդ տարվա պես լղոզեն՝ կորոնավիրուսի անվան տակ»,-եզրափակեց Գեղամ Մանուկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031