Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը». News.am-ին Գուրգեն Արսենյանի հայտնած կարծիքով՝ մնացածը տեխնիկական պրոցես է, որը կընթանա

Հունվար 17,2023 18:05

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով, «մեզ պետք չէ մեր հարեւանների մոտ տպավորություն ստեղծել, որ մենք ոչ ադեկվատ հասարակություն ենք, ոչ ադեկվատ պետություն ենք», այլ մենք իրենց համարենք կանխատեսելի պետք է լինենք, իրենք՝ մեզ համար: News.am-ի հետ զրույցում այսօր պատասխանելով հարցին՝ կանխատեսելի՞ է Ադրբեջանը մեզ համար, Գուրգեն Արսենյանն ասել է, որ այո, կանխատեսելի է, քանի որ այդ երկիրն իրականացնում է մի քաղաքականություն, որը շատ հասկանալի է մեզ համար, որովհետեւ մենք ունենք այդ քաղաքական գործընթացների վերլուծության հիմքը: Այս պարագայում, ըստ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորի, Հայաստանը պետք է իր գործողությունները կազմակերպի այնպես, որ Ադրբեջանի քայլերը մեզ համար ընդունելի դառնան:

Ըստ նրա, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ–ում՝ Հայաստանի՝ 1990-ականների ղեկավարների որդեգրած քաղաքականությունն է, երբ ռուսական ներկայությունը համարվում էր փրկօղակ, առանց որի հայ ժողովուրդը կկանգներ գոյաբանական խնդրի առջեւ՝ «մատերն ուղղելով դեպի Թուրքիան»: Իր համոզմամբ, մինչդեռ, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե Հայաստանը պահպանել-պաշտպանելուն ուղղված գործողություն է, այլ Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիք:

«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- ասել է Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար եւ վերածվելու է «կողքի հարեւանի», ինչպես Վրաստանի եւ Իրանի համար է:

«Արցախի հարցը, որպես այդպիսին, որը որ հակամարտություն էր եւ այդ հակամարտությունը մետ 30 տարի գտնվում էր տաք կամ սառը փուլում, դրանով զբաղվում էին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ Մինսկի խումբ եւ այլն, չլուծվեց բանակցությունների սեղանի շուրջ: Արցախի հարցը լուծվեց ռազմական ճանապարհով: Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա, Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կլինի, վերջում իրենք կգան մի ձեւաչափի, որը որ երկու կողմին կբավարարի: Ամեն մեկն էլի դժգոհ կմնան, բայց ինչ-որ մի ալգորիթմի կգան, որի շուրջ իրենք կկարողանան ապրել արդեն, որովհետեւ մնացած բոլոր սցենարներով՝ դա նշանակում է՝ Արցախի հայաթափում»,- ասել է Գուրգեն Արսենյանը:

Նրա պնդմամբ, Արցախի հայաթափմանը դեմ է նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը եւ քանիցս դրա մասին հայտարարել է, իսկ թեզը, թե համակեցությունն անհնար է, իր գնահատմամբ, առաջ են տանում Հայաստանում ներքին քաղաքական օրակարգ սպասարկող մարդիկ ու դա «Հայաստանի ներքաղաքական օրակարգը պղտորելու նյութ է»: Նա համոզված է, որ այդ «պսեւդոհայրենասերները» վերջում արցախցիներին ասելու են՝ «միասին չեք կարողանալու ապրեք, դուրս եկեք, եկեք Հայաստան»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031