Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը շեշտել է՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատությունից զրկված՝ չափահաս, անչափահաս անձանց պահման պայմանների և մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման պայմանների բարելավմանը

Հունվար 17,2023 18:09

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ 2023թ.-ին առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանն այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ին առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ քրեակատարողական ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրումը, քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործությունների կանխումը, ինչն էլ ամրագրված է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ.-ի ռազմավարությամբ:

Գրիգոր Մինասյանը շեշտել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատությունից զրկված՝ չափահաս, անչափահաս անձանց պահման պայմանների և մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման պայմանների բարելավմանը:

Անդրադառնալով կադրային քաղաքականության կատարելագործմանը՝ նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ատեստավորման գործընթացի պատշաճ իրականացումը:

Մասնավորապես` նախատեսվում է ներդնել Քրեակատարողական ծառայության ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում նոր ստեղծվող անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) ատեստավորման և դրա հիման վրա հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու կառուցակարգ։

Առաջարկվում է Քրեակատարողական հիմնարկների կողմից իրականացվող արտաքին պահպանության և անվտանգության ապահովման գործառույթների միավորման միջոցով ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որտեղ միայն կներգրավվեն համապատասխան ուսումնական դասընթացներ անցած և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերած քաղաքացիները։

Նախատեսվում է Ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում նոր կադրերին ներգրավել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում առավել պատրաստված կադրերի ներգրավմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Այս բարեփոխումները հետապնդում են Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ինչպես նաև ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման նպատակ:

Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ներկայացրել է ոլորտի առաջիկա անելիքները:

Երկուստեք կարևորվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանն ուղղված աշխատանքների իրականացումը և ընդգծվել դրա հրատապությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031