Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ի՞նչ մեղք ունի. գցել են իր գրպանը»․ Մամիջանյանն այս թեզը հերքեց փաստերով

Հունվար 17,2023 17:49

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ հանրության շրջանում տարածված համոզմունքին, թե «Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, գրպանն են գցել»։ Որպես հակադիր փաստ՝ Հայկ Մամիջանյանը մատնանշեց, որ առաջին անգամ ՀՀ-ն եւ պաշտոնական Ստեփանակերտը հակասություններ ունեն Արցախի ճակատագրի հետ կապված․ պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երեւանը կարծես չի էլ ասում դա։

«Առաջին անգամ է նաեւ, որ Երեւանի ներկայացուցիչն ասում է, թե ՌԴ-ի ներկայությունը եւ ռազմաբազան ՀՀ անվտանգության սպառնալիքն են։ Առաջին անգամ է, որ ՀՀ-ն մերժեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը, որը ներառում էր սպառազինության տրամադրում ՀՀ-ին։ Առաջին անգամ է, որ ՀՀ-ի բանակցողը բանակցային գործընթաց ներմուծեց Ալմա-Աթայի թեզը, որն աղերս չի կարող ունենալ Արցախի հակամարտության կարգավորման հետ, որովհետեւ դրանից քսան օր առաջ Արցախը հանրաքվեով անկախություն էր հռչակել, եւ որովհետեւ ՀՀ-ն Ալմա-Աթայի հռչակագրին միացել է վերապահումով»,-հավելեց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ առաջին անգամ է նաեւ, որ ՀՀ-ի բանակցողը շրջանառել է ՄԱԿ-ի բանաձեւերը, մինչդեռ դրանք մշտապես եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի մաս։

«Արցախը շրջափակման մեջ է, եւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը միայն 8-րդ օրը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ, այն էլ, ըստ իմ տեղեկությունների, դա եղել էր պլանավորված հանդիպում, այլ ոչ թե իրավիճակով պայմանավորված։ Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ԱԺ-ն հրաժարվում է ընդունել մի փաստաթուղթ, որում ամրագրված է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Առաջին անգամ է, որ Փաշինյանն ասում է, թե Արցախը չի կարող ունենալ կարգավիճակ, իսկ միջազգային հանրությունը դա ընդունում է»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա շեշտեց, որ սա փաստերի մի մասն է միայն, սակայն բավարար է հետեւություն անելու համար՝ այս խնդիրները Փաշինյանի գրպա՞նը գցեցին, թե ինչ-որ մեկը Փաշինյանին գցեց ՀՀ-ի գրպանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031