Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչն Ադրբեջանին կոչ է արել ապահովել քաղաքացիների տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հունվար 17,2023 17:41

Լաչինի միջանցքի տեղաշարժի շարունակվող խափանումները և դրա հետ կապված մարդասիրական հետևանքները խորապես մտահոգիչ են։ Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված նիստում ասել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նիլ Բուշը՝ կոչ անելով Ադրբեջանին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցի բարձրացմանը այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, զգալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար»,- ասել է նա։

Ըստ Բուշի՝ Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն՝ կապված 2020թ. հրադադարի պայմանավորվածությունների կատարման հետ:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բովանդակալից բանակցություններ՝ գտնելու կայուն և խաղաղ կարգավորում, որը կապահովի հարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում,- ասել է Բուշը: – Միացյալ Թագավորությունն առաջարկում է մեր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք նպատակ ունեն աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հստակ է, որ խաղաղության հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով իրականցված երկխոսության միջոցով»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031