«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը, որն ասում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ», իրականում առաջնորդվում է աթոռն ամեն գնով պահելու բացառիկ շահով, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին, հայրենիք ունենալու ու արժանապատիվ ապրելու մեր ձգտումներին։ Արցախը չի կարող լինել եւ գոյատեւել Ադրբեջանի կազմում»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Նա կարծում է, որ հայրենազրկման այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է, ամեն հայի ներուժի հավաքական գործադրումն Արցախում, ՀՀ-ում եւ սփյուռքում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ