Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի անվտանգությունը՝ առանց նախապայմանի. Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Հունվար 17,2023 16:52

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։

Ինքս որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր։

Մարեկ Բենդայի հայտարարությունը.

Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է մարդասիրական ծանր հետևանքներ։

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։

Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031