«Փաստինֆո».Արցախցի Ալեն Ղուլյանը, որն ուշի ուշով հետևում է սոցցանցերում ադրբեջանցիների շարժին, արձանագրում է Շուշի-Քարինտակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։
Այս անգամ ճանապարհի փակման հերթափոխին միացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։
Նա մասնավորապես նույնացրել է ենթասպա Աֆիեդին Ալիևին՝ անձնական համարը ω օմեգա 1651։
«Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որում այս տխրահռչակ կերպարը լուսանկարված է ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, որը 2016-ի ապրիլին գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-նշել է նա։
Կարդացեք նաև