Արցախում արգելափակված օտարերկրացիների մի մասը վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ չմանրամասնելով օտարերկրացիների քաղաքացիությունը և նրանց թիվը:
«Շրջափակման ժամանակ Արցախում մնացել էին օտարերկրյա քաղաքացիներ: Ընտանիքները, այդ թվում երեխաների հետ, արգելափակված էին ավելի քան մեկ ամիս: Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ վաղուց նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը իրենց հայրենիք: Այնուամենայնիվ, Արցախի 120 հազար քաղաքացիների, այդ թվում 30 հազար երեխաների անմարդկային շրջափակումը շարունակվում է»,- գրել է Վարդանյանը Telegram-ի իր էջում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ