Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Ակնհայտ է դառնում, որ դիվանագիտական եւ միջազգային հանրության ճնշումների միջոցով Բերձորի խնդիրը հանգուցալուծել հնարավոր չէ»

Հունվար 17,2023 15:04

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսեց արդեն 37 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի, Բերձորի միջանցքով անցնող Գորիս Ստեփանակերտ կյանքի ճանապարհն ապաշրջափակելու մասին: «Ակնհայտ է դառնում, որ դիվանագիտական եւ միջազգային հանրության ճնշումների միջոցով Բերձորի խնդիրը հանգուցալուծել հնարավոր չէ եւ արդեն հասունացել է այն պահը, որ պետք է հարցին այլ լուծում տալ: Մարդիկ, որոնք չորս տարվա ընթացքում միայն քանդել են եւ բերել-հասցրել այս կետին, դժվար թե ի վիճակի լինեն այս հարցը լուծել ցանկացած ձեւով: Եթե մենք ուզում ենք այս հարցը լուծել, պետք է դիմենք ռադիկալ քայլերի եւ դրանից առաջ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանն ամբողջ երկայնքով, որովհետեւ Ադրբեջանը կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք: Նրանք հետ են վարժվել պարտությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:

Միանգամից ասեմ, որ հույս դնել միջազգային հանրության վրա պետք չէ: Հորդորները ոչ մի պարագայում ոչ մի երկրի հասարակության վրա ուժ չեն ունեցել: Լկտի սուտ է, թե Արցախը նախկիններն են հանձնել: 2020 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր Արցախի հանձնման փաստաթուղթ, նրանք անգամ մեկ ժամ չսպասեցին, շարունակեցին գրոհական քայլերը, առաջ տալով իրենց դիրքերը՝ մտան Հայաստանի Հանրապետության տարածք, օկուպացրեցին Փառուխը եւ Խրամորթը, Լաչինի հանձնումը արագացրեցին: Այսինքն, չսպասելով մեկ վայրկյան՝ պարտադրելով կամ ուժի միջոցով վերցրեցին այն, ինչը համարում են իրենցը:

Պատկերացնո՞ւմ եք, որ 20 տարի առաջ երկրորդ կամ երրորդ նախագահները Արցախի հանձնման թուղթ էին ստորագրել եւ Ալիեւը նստած սպասում էր, որ Փաշինյանը գա: Իհարկե, ոչ: Ընդամենը առաջարկների տարբերակներ են եղել, որոնք մերժվել են: Ու դա նորմալ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031