Լրահոս
Օրվա լրահոսը

Ու մի օր, երբ թուրք-ադրբեջանական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ. Վահե Հովհաննիսյան

Հունվար 17,2023 13:46

Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն

Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120  հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետությունն ենք, կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։

Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգությունը կայանա, էլի նրանցից մեկը դաշնամուր է նվագելու, մյուսը՝ ցավակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամեն ինչ պետք է արվի, որ երբ գա ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղետի մեջ պարզվի։ Մի օր պետք է պարզել պատերազմի օրերին և դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների պահվածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռեյսով էլ գնացած լինեն։

Մեկը չկա՞ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում եք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումով և ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արևմուտքից ոչ մեկը ձեզ չի տալիս որևէ անվտանգային երաշխիք (արևմուտքն այդ մասով ազնիվ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատույցներում 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անում ու հետն  էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նույնն է, թե՝ Հայաստանի դեմ, նշանակում է, որ քեզ մեծ աղետ է սպասում։

Ու մի օր, երբ թուրք-ադրբեջանական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ։ Ու վստահ եմ՝ նույնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։ Կա´մ պահելու ենք պետություն, կա´մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էս մարդը չի հասկանում,որ Պուտինը թքած ունի,մենք իրան սիրում ենք թե ատում ենք,մենք իրենից պահանջում ենք բազան հանել ,թե հակառակը’ 10 անգամ ավելացնել։
    Ուզում ես Պուտինի երկգլխանի պատկերը գերբիդ դիր, ուզում ես հրապարակում վառիր,դա բացարձակ ոչ մի ազդեցություն չի ունենա։
    Ռուսաստանը մեզ չի ընկալում,որպես միավոր, որի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ,կամ վատ հարաբերություններ ունենալ,կամ ընդհանրապես որևէ հարաբերություն ունենալ։Նա այս տարածքը իրենն է համարում՝կուզի կծախի թուրքերին,կուզի ժամանակավոր լիզինգով ճանապարհ կտա թուրքերին,կուզի զորք կբերի ,որ վախեցնի թուրքերին։
    Ինձ միշտ զվարճացնում են էն մարդիկ,որոնց թվում ա թե Նիկոլը կարա մի օր զարթնի ու պահանջի Ռուսաստանի զորքերի դուրս բերում Հայաստանից։
    Իհարկե եթե ուզում ես որ Ռուսաստանի զորքերը եռապատկվեն և հնգապատկվեն Հայաստանում, կարող ես պահանջել նրանց դուրս բերումը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031