Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հայկական միջազգային «Հայեր Միացեք» բարեգործական կազմակերպության հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Մարտունու շրջանում, որտեղ թիրախային օգնություն է ստացել 237 ընտանիք, որոնք հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։
Ընտանիքներին տրվել են պարենային փաթեթներ, տեղեկանում ենք Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջից։