Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են դադարեցնել հարաբերություններն Ադրբեջանի հետ

Հունվար 17,2023 13:15

«Զորակցենք Արցախին» շարժումը կոչ է անում Ֆրանսիային՝ հավատարիմ ﬓալ Հայոց ցեղասպանությունը դատապարտող իր ազգային դիրքորոշմանն ու պետական օրենքին եւ անտարբեր լռությամբ հանցակից չդառնալ Ադրբեջանի իշխանությունների կողﬕց իրականացվող՝ արցախաբնակ հայության նոր «սպիտակ» ցեղասպանությանը։

Շարժման անդամներն այսօր ցույց էին անում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որ Ֆրանսիան ջանքեր գործադրի արդեն 37 օր փակված Բերձորի միջանցքը բացելու համար, քանի որ Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից։ Ցուցարարները Ֆրանսիայի կառավարության ուշադրությունն են հրավիրում այն փաստին նաեւ, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ դադարեցնում կամ խաթարում է նաև գազի և էլեկտրականության մատակարարումը՝ տները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները թողնելով սառնամանիքի ու խավարի ﬔջ։

Հիշեցնելով, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից «բնապահպաններ» ներկայացող ﬕ խումբ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Բերձորի ﬕջանցքով արտաքին աշխարհին կապող ﬕակ ճանապարհը, ինչի արդյունքում 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ, գտնվում են հումանիտար աղետի ﬔջ և շարունակում են պատանդ ﬓալ սեփական հայրենիքում, ցուցարարները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են՝ անմիջապես դադարեցնել Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, էներգետիկ, մշակութային հարաբերությունները:

Իրենց պահանջներով նամակները ցուցարարները փոխանցեցին ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանատանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031