Ադրբեջանը կրկին ընդհատել է Արցախի գազամատակարարումը։ Այս մասին տելեգրամյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Արցախում կրկին արգելափակվել է Հայաստանից մատակարարումը. Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և խաղաղ բնակչության վրա ճնշում գործադրելու համար», – գրել է նա:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ:
Կարդացեք նաև