Որպես աջակցող ու սատարող ուժ և ի պաշտպանություն Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, հասարակության տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներից` իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ և այլն, Արցախում ստեղծվել է հասարակական շարժում, որի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ։
Հարգելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, վերջին ժամանակները մեզանում, ցավոք, տխուր ու դաժան ավանդույթ է դարձել, արտաքին թշնամուն զուգահեռ, ներքին թշնամու դեմ պայքարելը։ Արցախի համար այս ծանրագույն ժամանակահատվածը, ցավոք, բացառություն չեղավ։ Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ պայքարում են ոչ միայն մեր արտաքին բացահայտ թշնամիները, այլև մեր ոխերիմ հակառակորդի շահերը սպասարկող ներքին թշնամիները` Հայաստանում թե Արցախում։ Ժողովրդական հայտնի խոսքը բոլորդ գիտեք. գյուղ կանգնի` գերան կկոտրի։ Մենք հզոր ենք, կոչվում ենք Արցախի Հանրապետություն, և մեր անկոտրում ուժն ու կամքը արդեն ցույց ենք տվել վերջին բազմահազարանոց հանրահավաքում։ Մենք թույլ չենք տա ներքին թե արտաքին որևէ ուժ խարդավանքներով կամ այլ ստոր ձևերով փորձի խաթարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքային գործունեությունը։ Մարդու, որը կարճ ժամանակում վաստակել է արցախցիներիս վստահությունը, սերն ու հարգանքը։ Նման ուժերը ստիպված կլինեն պատասխան տալու Արցախի ժողովրդին։ Մեր անելիքների և ծրագրերի մասին հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով տեղյակ ենք պահելու ձեզ։
Նախաձեռնող խումբ
Կարդացեք նաև
Արամ Խաչատրյան
Գեորգի Ղազարյան
Վալերի Խաչատրյան
Անաստաս Իսրայելյան
Յուրի Հովհաննիսյան
Սերգեյ Մովսիսյան