Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարանից օգտվելու պատրվակով՝ քարով հարվածել է բենզալցակայանի աշխատակցին, հափշտակել նրա մոտ եղած գումարը․ Shamshyan.com

Հունվար 17,2023 12:18

Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 16-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս, որի գլխից արյուն էր հուսում, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմաններում անհայտ անձը նշված փողոցի 43/1 հասցեում գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով՝ բենզալցակայանի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գ․Ս․-ից վերցրել է բանալին, ապա մոտ 30 րոպե փակվել է զուգարանի ներսում։

Լիցքավորող Գ․Ս․-ն, երբ փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, զուգարանում գտնվող անձը անսպասելի հրել է և գետնին տապալել Գ․Ս-ին, ապա ձեռքին եղած քարով հարվածել նրա գլխին, հափշտակել նրա մոտ եղած գումարը ու դիմել փախուստի։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բենզալցակայանի աշխատակցի արյունոտված հագուստները, զուգարանում էլ՝ արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031