Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալիեւից բացի, էլ ո՞վ է հրաժարականներ պահանջում Ստեփանակերտում

Հունվար 17,2023 11:00

«Վստահելի աղբյուրները» ի՞նչ են հաղորդում. Պուտինը չի՞ երդվել Փաշինյանի ու Հարությունյանի հետ հանդիպմանը…

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել եւս՝ ստեղծված իրավիճակում։ Միեւնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետեւաբար՝ նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու եւ հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության եւ համերաշխության կոչ եմ անում», սա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումն է, որը հրապարակվեց հունվարի 14-ին:

Այն, որ պաշտոնական Բաքուն հստակ պահանջ է դրել ու նպատակ է հետապնդում Ռուբեն Վարդանյանին հեռացնել Արցախից` դա ակնհայտ է ադրբեջանական իշխանությունների հրապարակային հայտարարություններից:

Ինչո՞ւ է անհանգիստ Ադրբեջանը, ինչո՞ւ են ողջ ուժով ընդդիմանում Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ հաշվարկներ է հօդս ցնդեցնում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելը, ո՞ւմ է նա խանգարում:

Այս հարցերի պատասխանները մի քանի օր է, ինչ չեն տրվում ոչ Հայաստանում, ոչ Արցախում: Մինչդեռ հենց սրանք են գլխավոր հարցերը:

Բաքուն «պահանջում» է, դա պարզ է, հրապարակային է ամեն ինչ, այստեղ գաղտնիք չկա: Իսկ Հայաստանում ու Արցախում ինչո՞ւ են համամիտ Բաքվի հետ: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց սա այն դաշտը չի, որ պետք է գուշակություններ, ենթադրություններ անել: Հարցը շատ կոնկրետ է, Երեւանում ու Արցախում էլ ովքեր եւ ինչո՞ւ են սինքրոն Բաքվի դիրքորոշման հետ: Ինչո՞ւ է այդպես ստացվել, որ պաշտոնական Բաքվի ու Հայաստանում ու Արցախում որոշ խմբերի շահեր նույն հարթության վրա են:

Այսինքն, Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում կան խմբեր, որոնք պահանջում են Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ու Արցախի նախագահը պետք է բավարարի՞ այդ պահանջը:

Դեռ թողնենք մի կողմ շրջափակված, Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ կիրառվող ահաբեկչության, թշնամական գործողությունների մեկամսյա այս գործընթացի պայմաններում Արցախում ընտրություններ անցկացնելու անհասկանալի պահանջ շրջանառումը: Ո՞ւմ էր ձեռնտու լինելու շրջափակված Արցախում անիշխանության հանգամանքը, ո՞ւմ ջրաղացին էին ջուր լցնելու իշխանական դաշտում քաոսի դրսեւորումներով:

Այս պահին Արցախում որեւէ քաղաքական նոր վերադասավորների ամենահարմար պա՞հն է:

Փոխանակ այս հարցերի պատասխանները փորձել գտնել` բանը հասել է նրան, որ մարդիկ համացանցում «վստահելի» տեղեկություններ են տարածում այն մասին, թե ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, ու Պուտինը ինչ խոստովանություններ է արել` այս կամ այն գործչի` Արցախ գալու թեմայով:

Իսկ «վստահելի աղբյուրները» ի՞նչ են հաղորդում, Պուտինը չի՞ «երդվել» Փաշինյանի ու Հարությունյանի հետ հանդիպմանը… Թե՞ որոշ մարդիկ լրջորեն «կարծում» են, որ որեւէ երկրի նախագահ, մանավանդ` Ռուսաստանինը, խոստովանություններ կարող է անել Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը:

Ռուսաստանն այդ երկրի ԱԳ նախարար Լավրովի մակարդակով դեկտեմբերի վերջին Ռուբեն Վարդանյանի թեմային հրապարակային անդրադարձել է, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան հարկ է համարել այդ հարցին հրապարակային պատասխանել, եւ ասել այնքան, որքան իրենց է հարմար: Այսինքն, այն, ինչ ասվել է, պետք է ընդունել ի գիտություն այնքանով, որքան ասվել է, ոչ դրանից ավել, ոչ պակաս:

Ու ընդհանրապես, ուշագրավ է նաեւ այլ երեւույթ. Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մի հատվածի` Ռոբերտ Քոչարյանի թիմից ընդդեմ Ռուբեն Վարդանյանի քարոզչական բացահայտ արշավը:

Հետաքրքիր է, ինչո՞ւ այդպես ստացվեց…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031