ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է ՔՊ-ի առաջադրած Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը նախ նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը խմբակցություններից միայն մեկ թեկնածուի առաջարկ է ստացել։
Գագիկ Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ում` որպես ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ։ 2016 թվականից մինչեւ հիմա ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար-փորձագետ է։
Գեւորգ Պապոյանը հավելեց, որ թեկնածուն հանրային կառավարման եւ ֆինանսների ոլորտում ունի նաեւ դասավանդման, վերապատրաստումների, ծրագրերի կազմակերպման մեծ փորձ, ինչպես նաեւ միջազգային ծրագրերի մասնակից է եղել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ