Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը կողմերի հետ քննարկում է Արցախ տեղափոխելն այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն․ Զառա Ամատունի․ «Հրապարակ»

Հունվար 17,2023 10:25

«Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է իր ծառայությունները եւ շարունակում է կոնֆիդենցիալության սկզբունքով հարցեր քննարկել կողմերի հետ։ Բայց որոշում կայացնելը՝ ինչ տանել եւ ինչքան, մեր ձեռքում չէ եւ պետք է համաձայնեցված լինի կողմերի հետ»,- «Հրապարակին» հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Այս ընթացքում Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան եւ ՀՀ կառավարության կողմից դեղորայքով բեռնված 2 բեռնատար։ Մեկը՝ դեկտեմբերի 25-ին, մյուսը՝ հունվարի 15-ին։ Նաեւ սննդային փաթեթներ են բաժանել արցախցիներին։ «Տարվել է մանկական սնունդ, սնունդ հիվանդանոցների համար, իսկ մեր աշխատակիցները Ստեփանակերտում հունվարի 6-ին տեղի մեր հնարավորություններից բաշխել են ցերեկային խնամքի մանկական կենտրոններին, տարեցներին եւ մի քանի հիվանդանոցների փոխանցել ենք մեկ ամսվա սպառման սննդային փաթեթներ, որոնք այնտեղ կարող են օգտագործվել խոհանոցներում»,- ասաց Զառա Ամատունին։

Չի՞ կարող արդյոք Կարմիր խաչն Արցախ տեղափոխել այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն, իրենց ծնողների մոտ, եւ Արցախի այն բնակիչներին, որոնք մնացել են Հայաստանում, ընտանիքներից հեռու։ «Կարող ենք աջակցել։ Այս հարցը եւս կողմերի հետ քննարկվում է»,- ասաց Զառա Ամատունին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031