Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես ճանապարհաշինարարության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում:
Հայաստանի Հանրապետության Կառավարություն