«Հանուն Արցախի» կարգախոսով Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Կարմիր Խաչի գրասենյակ ու թղթե տոպրակներով սնունդ թողեցին Կարմիր Խաչի երեւանյան գրասենյակի դիմաց: Փաթեթների վրա գրություններ էին՝ «Սնունդ Արցախին», «Մարդասեր եղեք», «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախի երեխաների համար» եւ այլն:
Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ ցանկանում են Կարմիր Խաչին հորդորել, որպեսզի հավելյալ ջանքեր գործադրելով կառույցը շարունակի հումանիտար օգնություն հասցնել Արցախ, որն արդեն շրջափակված է մեկ ամսից ավելի թշնամու կողմից:Միջոցառման մասնակիցները վանկարկեցին Արցախ: Կարմիր Խաչի գրասենյակից որեւէ մեկը դուրս չեկավ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ