Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքապետը բարձրացրել է իր աշխատավարձը

Հունվար 16,2023 21:12

Դիլիջան համայնքի ավագանու 2022թ.-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշմամբ` համայնքապետ Դավիթ Սարգսյանի աշխատավարձը սահմանվել է 465.000 դրամ: Հետաքրքրականն այն է, որ նույն նիստի ընթացքում ավագանու կողմից հաստատվել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը, որն իր մեջ ներառում է համայնքի ղեկավարի աշխատավարձը: Այնուամենայնիվ առանձին որոշմամբ սահմանվել է համայնքի ղեկավարի վարձատրության չափը: «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է․

  1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 465000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից»,-նշված է որոշման մեջ:

 

Լուսանկարը` Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031