Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը կպահանջի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկում

Հունվար 16,2023 19:22

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս մասնակցելու է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: Եթե այդ նիստից հայկական կողմի ակնկալիքները հայամետ են, ապա արդյունքը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկումը՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա եւ բանակցային գործընթացի վերադարձն այն ձեւաչափին, որը առկա էր մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը. այս կարծիքին է նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ժամանակ, Նաիրա Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Բերձորի միջանցքի 36-օրյա շրջափակման արդյունքում, հայկական կողմը «շոշափելի միջազգային արդյունքներ չի գրանցել»:

Ավելին, Արցախի 120 հազար բնակիչներին շրջափակման մեջ պահող բռնապետ Իլհամ Ալիեւը հանդիպում է Եվրահանձնաժողովի նախագահին եւ ջերմ ընդունելության արժանանում: Հաշվի առնելով գազանավթային բոլոր շահերը, Նաիրա Կարապետյանը նաեւ նկատում է, որ թեկուզեւ մեր 120 հազար բնակիչների տառապանքի գնով, բայց այսօր տեսնում ենք Արցախի սուբյեկտայնության բյուրեղացում, Արցախն իբրեւ միավոր ընկալելու միտում՝ միջազգային հանրության աչքերում: Գրագետ բանակցողների, արտաքին քաղաքականության ռազմավարության առկայության եւ այնտեղ Արցախի՝ հայկական լինելու փաստի հստակ ամրագրման պարագայում, նրա համոզմամբ, մենք կկարողանանք շրջափակումը եւ ստեղծված իրավիճակն օգտագործել՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի բռնապետության:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031