Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

Հունվար 16,2023 18:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ը մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում նախարարության երկարաժամկետ գործընկերներից է, որի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ:

««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› գործողությունների պլանի հաստատումից հետո գործընկեր կազմակերպությունների հետ կքննարկենք դրա իրականացման հեռանկարները: Այդ հարցում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Թոմաս Լիխտենբերգը, որը 2022 թվականի նոյեմբերից է ստանձնել «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ.

«Ուրախ եմ նաև, որ կարևորում եք մեծահասակների կրթության ապահովումը: Պատրաստ ենք աջակցել դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ասել է Թոմաս Լիխտենբերգը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում Կառավարության՝ մինչև 2026 թվականի ծրագրում մի քանի կետ էր ընդունվել, այդ թվում՝  կրթության ոլորտի օրենսդրության մեջ օգտագործվող տերմինաբանությունը միջազգային և եվրոպական տերմինաբանության հետ համահունչ դարձնելու վերաբերյալ:

«Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը  տեղեկացրել է, որ իրենց փորձագետներն արդեն սկսել են գործընթացն ու ծանոթանում են կրթությանը վերաբերող կարևոր օրենսդրական փաստաթղթերին և քաղաքականությանը:

Նա նաև տեղեկացրել է, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ը շարունակում է նպաստել մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և նվազագույնի հասցնել մեդիայի բացասական ազդեցությունը Հայաստանի խոցելի խմբերի մեծահասակների վրա։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› գործողությունների պլանի հաստատումից հետո ևս քննարկել համագործակցության հեռանկարները:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031