Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները չեն վճարի արտադրության մեջ օգտագործվող, սակայն Հայաստանում չարտադրվող հումքի ու նյութերի ԱԱՀ

Հունվար 16,2023 17:58

Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:

Մեր երկրի արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այդ ապրանքները Հայաստանի մաքսային տարածքը հատելիս գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է բիզնես միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն եւ դրա շրջանակում առաջարկում է որոշ ապրանքատեսակների, որոնք օգտագործվում են հիմնականում արտադրության մեջ` ծառայելով որպես հումք, եւ չեն արտադրվում ՀՀ-ում, այլ ներմուծվում են, ԱԱՀ-ով գանձումը հետաձգել, այսինքն` սահմանին այդ վճարները տնտեսվարողները չվճարեն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031