Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում մեկնարկած Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում առանց լուրջ խնդիրների` 2 ժամ 5 րոպեում 7:6, 6:2, 6:0 հաշվով առավելության է հասել իսպանացի Բերնաբե Սապատա Միրալյեսի նկատմամբ:
Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է կորտի տերերից Ջեյսոն Կաբլերը, որն իր հերթին պայքարից դուրս է թողել արգենտինացի Սեբաստիան Բաեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ