Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնագետների խոսքով՝ ըստ վերջին տարիների միտումների, նկատվում է ուրոլոգիական հիվանդությունների աճ

Հունվար 16,2023 17:21

Վարշավայի «Սուրբ Աննա» բուժհաստատության հայտնի մասնագետ Մարեկ Զավաձկու գլխավորությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում հունվարի 23-ին և 24-ին ուրոլոգիական որոշ հիվանդությունների գծով կկատարվեն վիրահատություններ, 10 բուժառու հնարավորություն կունենա վիրահատվել 50 տոկոս զեղչով։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ռուբեն Հովհաննիսյան

«Վիրահատությունները հիմնականում վերաբերելու են շագանակագեղձի բարորակ գերաճին՝ ադենոմային, ինչպես նաև միզաքարային հիվանդությանը»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:

Արմեն Ադամյան

«Նաիրի» բժշկական կենտրոնի լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը հավելեց, որ նոր սարքավորումներով ու տեխնոլոգիաներով կատարված վիրահատությունները բարձրացնում են աշխատանքի որակը, հնարավորություն ընձեռում հեշտացնել ապաքինման պրոցեսը: «Ի՞նչ ունենք բաց վիրահատությունների ժամանակ: Հիվանդը բուժհաստատությունում մնում է միջինում 15 օր: Լինում են դեպքեր, երբ հիվանդը մնում է մեկ ամիս: Այսօր նոր տեխնոլոգիաներով վիրահատության պարագայում բուժառուն 2-3 օր հետո դուրս է գրվում: Նրա կյանքի որակը չի ընկնում, նա ֆիզիկապես ակտիվ է և հանգիստ վերադառնում է իր առօրյային»,-ասաց նա:

Մասնագետների խոսքով՝ ըստ վերջին տարիների միտումների, նկատվում է ուրոլոգիական հիվանդությունների աճ: Հայաստանում առավել տարածված է միզաքարային հիվանդությունները և շագանակագեղձի բարորակ գերաճը: Դրանց բացահայտումները կապված են ախտորոշման, հետազոտությունների մակարդակի բարձրացման հետ, բացի այդ՝ քաղաքացիները սկսել են ավելի շատ հետևողական լինել առողջական խնդիրներին:  Տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են տալիս ախտորոշումը կատարել առավել ճշգրիտ, ինչպես նաև հետվիրահատական բուժումը կազմակերպել մեկ-երկու օրում: Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգվել, հետազոտվել՝ կանխարգելելու, հնարավոր բարդությունների ու վատ հետևանքներից խուսափելու համար: Ռուբեն Հովհաննիսյանը հավելեց, որ սխալ կարծիք կա, թե ուրոլոգիական հիվանդությունները միայն տղամարդկանց են բնորոշ, այնինչ ուրոլոգները ցանկացած առիթ օգտագործում են նշելու, որ կանայք էլ ունեն ուրոլոգիական հիվանդություններ, քանի որ նրանք էլ երիկամներ, միզապարկ, միզուկ և այլն, որոնցով զբաղվում են ուրոլոգները:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031