Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեյմանդարի» շուկայում սպանություն կատարողի ձեռքին Աստվածաշո՞ւնչ է եղել

Հունվար 16,2023 17:04

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում սպանվածն ու վիրավորված երիտասարդը ազգականներ են: Երիտասարդին տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, մեզ հաջողվեց միայն պարզել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սպանվածը վիրավոր երիտասարդի քեռին էր, որը հենց շուկայում գյուղմթերքի առքուվաճառքով էր զբաղվում:

Սպանության համար մեղադրվող տղամարդը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր, դեպքի օրը գնացել էր «Մեյմանդար»՝ առեւտրի:

Մեր տեղեկություններով` սպանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդը մտել է շուկա ու, իր զոհի հետ էլ չի խոսել ոչ մի բառ, դանակը միանգամից նրա պարանոցն է մտցրել ու հեռացել։

Կան տեղեկություններ, որ նա հավատացյալ անձնավորություն էր եւ ձեռքին եղել է Աստվածաշունչ: Այս տեղեկությունը մեզ չհաջողվեց ճշտել ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ էլ Ջրառատ բնակավայրի ղեկավարից, որտեղ բնակվում է սպանության մեջ մեղադրվողը: Սակայն Ջրառատի ղեկավար Վանուշ Հայրապետյանը նրան բնորոշեց լավ, հանգիստ անձնավորություն: Հայրապետյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ սպանվածին ու վիրավորին էլ է ճանաչում, նրանք էլ շնորհքով մարդիկ են:

Մեր տեղեկություններով, սպանվածի ու սպանություն կատարողի միջեւ վիճաբանությունը չեն լսել նույնիսկ սպանվածի կողքի կանգնած առեւտրականները, նրանք միայն տեսել են սպանվածին գետնին ընկած՝ արյունոտ: Մեր տեղեկություններով, վիրավորում ստացած երիտասարդն է միայն դանակահարության պահը նկատել, նա եղել է քեռու կողքին, ու փորձել խլել դանակը սպանություն կատարելու մեջ մեղադրվողի ձեռքից, ինչի արդյունքում ստացել է վիրավորում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031