Երեկ՝ հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: