Այսօր ԱԺ-ում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցրեցին՝ ձեր դաշինքի առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, ի՞նչն է պատճառը: Նա պատասխանեց. «Մենք նախ «Հայաստան» խմբակցությունով գրեթե ամեն օր այդ մասին խոսում ենք: Այստեղ որեւէ տարբերություն գոյություն չունի»: Լրագրողները հիշեցրին՝ ունի, որովհետեւ նա ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ՝ Ռուստամյանն արձագանքեց. «Ունի, ինքը իր մասով հարմար կգտնի, դրա մասին կխոսի»:
Հարցին՝ ձեզ չի՞ զարմացնում այս լռությունը՝ Ռուստամյանը չհամաձայնեց. «Չէ, նախ, լռություն չկա այստեղ: Ռոբերտ Քոչարյանի հետ այս ամեն ինչը քննարկվում է, բայց մենք մեր որոշումները կայացնում ենք միասին եւ այդ որոշումների մասին է, որ ես հիմա հայտարարում եմ: Ես Ռոբերտ Քոչարյանի ոչ կողքը գտնված անձն եմ, ոչ էլ: Ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակացույցը չգիտեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ