Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից վատ բան կա՝ կոտորած, ցեղասպանություն, տեղահանություն». Արման Աբովյան

Հունվար 16,2023 16:36

«Հայաստանի հանրապետությունը եւ Արցախի հանրապետությունը կանգնած են ամենավճռական եւ ամենախոշոր պատերազմի առջեւ եւ այս իրողության ընդունել-չընդունելուց են կախված մեր հետագա քայլերը եւ ճակատագիրը»,- այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կենտրոնի վերլուծաբան Արման Աբովյանը՝ նկատելով, որ ուժային կենտրոններն արդեն իսկ քննարկում են պատերազմի հետեւանքները եւ այդ քննարկումները 99,9 տոկոսով վերաբերում են ՀՀ տարածքին:

«Ի՞նչը կխանգարի Ադրբեջանին՝ հարվածել Երեւան քաղաքին, օրինակ՝ հրթիռներով, ի՞նչը կխանգարի Ադրբեջանին՝ լայնածավալ գործողություններ սկսել»,- հարցեր հնչեցրեց Արման Աբովյանը՝ նկատելով, որ կա խանգարող գործոն, օրինակ, մեր դաշնակից պետության հանգամանքը, տարատեսակ կենտրոնների շահերը, բայց երկրագնդում այսօր վերաձեւավորումներ են եւ պատմականորեն ստացվել է այնպես, որ մենք կրկին կիզակետում ենք ու պետք է հստակ հասկանանք՝ խուսափել չի ստացվելու՝ անկախ մեր ցանկություններից:

Բանախոսի գնահատմամբ, ստեղծված իրողություններում, երբ ՀՀ իշխանությունների ոչ համարժեք գործողությունների արդյունքում հանգել ենք նման խնդիրների, միայն մենք՝ իբրեւ պետություն եւ քաղաքացի, պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, քանզի ոչ ոք, անգամ դաշնակիցը, դա չի անելու:

«Առաջին՝ եթե այսպես շարունակվեց՝ պատերազմն անխուսափելի է: Երկրորդ՝ արտահայտությունը՝ ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի կամ պատերազմից վատ բան չկա, ասեմ ձեզ՝ կա. կոտորած, ցեղասպանություն, տեղահանություն: Երրորդ՝ ունե՞նք շանս, այո. դա կախված է մեկ բանից՝ որքանո՞վ ենք դուրս գալիս կաղապարներից եւ ընդունում իրողությունը»,- ասաց Արման Աբովյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031