Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին. «Առնվազն այդքանը բավական է, որ դա չկատարվի»

Հունվար 16,2023 16:18

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչ է կատարվում Արցախում հրաժարականների հետ կապված՝ պատասխանեց. «Ես, իհարկե, ձեռնպահ կմնամ խոհանոցային բոլոր խնդիրներին անդրադառնալու առումով, բայց շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո ներքին քննարկման արդյունքում ճիշտ եզրակացության բոլորը հանգեցին, որ այսօր գերակա խնդիր կա ու հանուն այդ խնդրի բոլոր հարցերը պետք է ստորադասվեն: Արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը: Արցախն այսօր մեր առաջին գծում պայքարող ժողովուրդն է ու իրենք չպիտի թույլ տան որեւէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել: Երկրորդը՝ այն խնդիրները, որ դնում են նախագահի հրաժարականի հետ կապված եւ դրանից բխող գործընթացներ, նոր ընտրություն, ես կարծում եմ, որ այս փուլում դա ժամանակավրեպ է: Այս ծանր իրավիճակում՝ չլուծած կարեւորագույն այս հարցը, չհաղթահարած այս մարտահրավերը, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք գնանք ավելի ոչ թե սրելու, այլ ի վերջո այսօրվա իշխանություններն ունեն հստակ լեգիտիմություն եւ այս լեգիտիմությունն այս իշխանությունների գլխավոր առաքելությունն է: Ոչ ոք, առնվազն մեր հայ իրականության մեջ, կասկածի տակ չի դրել ընտրությունները 2020-ի, որոնք անցկացվել են Արցախում: Քանի որ այդ իրավիճակը գոյություն ունի, ուրեմն իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը: Իրենք ընտրվում էին՝ հասկանալով, որ ծանր գործընթացներ են սպասվում: Կարող է՝ այն ժամանակ չէր երեւում, որ 44-օրյա պատերազմը շատ արագ տեղի կունենա, բայց բոլորը գիտեին, որ այդ իշխանությունը, որն Արցախում ձեւավորվում է, ունենալու է պատմական առաքելություն: Ուրեմն, իսկապես ընտրված առաջնային մանդատ ունեցող թե՛ ԱԺ-ն, թե՛ նախագահը առաջին հերթին պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին եւ իրենց լեգիտիմությունը պահեն: Այդ լեգիտիմության շուրջ պետք է ձեւավորվի միասնական մթնոլորտը ու այս պայքարը պիտի հստակ ունենա միասնական առաջնորդ»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ադրբեջանցիներն իրենց հստակ ուղերձն ասել են Ռուբեն Վարդանյանի հետ կապված. «Անգամ մենք Եվրոպայի խորհրդում, երբ որ առիթ ունեցանք այդ հարցը քննարկելու մոնիտորինգի հանձնաժողովում, իրենք խնդիր են դնում, որ պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին: Առնվազն այդքանը բավական է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե ով այնտեղ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031