Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ այս տարի հենց ՀՀ-ում անցկացնել այդ զորավարժությունները, ունեցել է քաղաքական նպատակ». Տիգրան Աբրահամյան

Հունվար 16,2023 15:34

«Հայաստանի իշխանություններին բնութագրող առաջնային հատկանիշներից մեկը անպատասխանատվությունն է, որն արտահայտվում է մի շարք ուղղություններով` սկսած հայ ժողովրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, վերջացրած Սահմանադրությամբ, օրենքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում ասաց, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չի համարում, ուստի այդ մասին պաշտոնական խողովակներով տեղեկացրել են: Նա բացատրեց, որ եթե ՀԱՊԿ զորավարժություններն անեն ու գնան, դա սպառնալիք կլինի ՀՀ-ի համար:

Թե այս դիրքորոշումը որքանով էր ճիշտ՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Եթե առաջնորդվենք այդ մոտեցմամբ, ապա ՀՀ զինված ուժերը եւս որեւէ զորավարժություն, մարտունակության բարձրացման որեւէ միջոցառում պետք է չիրականացնի: Ի վերջո, մենք խոսում ենք ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մասին եւ զորավարժությունների անցկացումն ինչպես այդ ձեւաչափով, այնպես էլ առհասարակ՝ առաջին հերթին ուղղված է զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, իսկ ՀԱՊԿ-ի պարագայում՝ ուղղված է նաեւ նրա կազմում զորքերի ներդաշնակեցմանը»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այս տարի հենց ՀՀ-ում անցկացնել այդ զորավարժությունները, ունեցել է քաղաքական նպատակ. «Պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով՝ դա որպես ՀՀ-ին սատարման քայլ եմ ես դիտարկում: Հայաստանի իշխանությունների որոշումը իմ համար մեծ առումով ընկալելի չէ եւ չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ լինելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031