Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախում չկա ուտելիք, չկա ոչ մի բան, բայց էս ամեն ինչը թողած՝ այլ գործընթացներ են գնում Արցախում»․ Հովհաննես Գալստյան

Հունվար 16,2023 15:09

«Ցավոք, մեր երկրում ավանդույթ է՝ ժողովրդին դնել ամենավերջին տեղում եւ հույսը դնել ինչ-ինչ կենտրոնների վրա՝ էս կենտրոնը կգա մեզ կաջակցի, մեզ կբերի իշխանության, էն մեկը կգա, չգիտեմ ինչ կանի․․․ Բայց դա բլեֆ է, միֆ է, այդպես չի լինում։ Հույսը պետք է դնել միայն ժողովրդի վրա եւ ժողովրդի մասին էլ առաջինը մտածել»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Նրա խոսքով․ «Հետ ենք գնացել 90-ականներ, Արցախում չկա ուտելիք, չկա ոչ մի բան, բայց էս ամեն ինչը թողած՝ այլ գործընթացներ են գնում Արցախում, մինչդեռ Արցախի ժողովուրդը թքած ունի ներիշխանական գործընթացների վրա։ Ասում են՝ պարտությունը որբ է, ոչ ոք չունի։ Եվ երբ վաղը հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի, պիտի դիմեք ժողովրդին, ասեք՝ տվեք ձեր տղերքին, որովհետեւ այնտեղ պատերազմ է սկսվելու․․․Բա հիմա ոնց եք առանց ժողովրդի, ժողովրդի թիկունքում բաներ որոշում։ Դուրս եկեք ու բաց ասեք։ Մենք հիմա այն վիճակում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բաց»։

Ռեժիսորն ընդգծում է․ «Այսօր մենք ուրիշ ռեսուրս չունենք, կարող ենք հենվել միայն մեր ժողովրդի վրա, որը շարունակում է պայքարել ու դիմադրում է, եւ այդ միակ ռեսուրսն էլ փրկելու է իրավիճակը․․Թե չէ ոնց ինչ-ինչ լիդերները չեն կարողանում մեզ կործանել, այդպես էլ չեն կարողանալու փրկել․․․

Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, հիմա մարդը եկել է Արցախ ու աշխատում է։ Մենք տեսանք, թե ինչպես նա մարդկանց հավաքեց հրապարակում եւ բաց հայտարարեց, որ մնալու ենք այստեղ եւ պայքարելու ենք․․․Մինչեւ հիմա ինքը ինձ շանս չի տվել մտածելու, որ ստում է, որ չի մնալու եւ չի պայքարելու։ Նրա գործունեությունն ինձ հիմք է տալիս մտածելու, որ այդ մարդուն ու իր գործունեությանը դրական վերաբերվեմ․․․Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում, իսկ դա կոնկրետ գալիս է Փաշինյանից, ցանկացած մարդ, լինի Ռուբեն Վարդանյան, Արման Թաթոյան, թե Հովհաննես Գալստյան, ով պոտենցիալ ունի մարդկանց վստահություն հավաքելու, անմիջապես պետք է վերացնել։ Ու վերացնում են բոլոր կողմերից։ Ու տպավորություն է, որ ոչ մեկ չպիտի վստահություն հավաքի, իսկ եթե վստահում են, այդ մարդուն պետք է անմիջապես վնասազերծել․․․Պարզ է, որ սա արվում է թշնամու կողմից, որովհետեւ էն բողոքը որ կա, ի վերջո կենտրոնանալու է մի մարդու տեսքով, որն առաջնորդելու է այդ ամենը։ Դրա համար էլ փորձում են կոտրել ցանկացած վստահություն ներշնչող մարդու»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031