Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ենթակառուցվածքներն են Բերձորից տեղափոխվել. նախարարության պարզաբանումը

Հունվար 16,2023 15:19

Yerkir.am-ը հարցում էր արել ՀՀ կառավարությանը՝ փորձելով պարզել, թե ներկայումս Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի հոսքագիծը, ինտերնետ կապի, հեռախոսակապի մալուխներն անցնում են ընթացիկ տարում գործարկված Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհո՞վ, թե՞ դեռևս գործում են Բերձորով անցնող նախկին ենթակառուցվածքները:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պատասխան գրությամբ հայտնվում է, որ ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվում է գործող ենթակառուցվածքներով (Տեղ-Բերձոր): Միաժամանակ ավարտին են մոտենում Բերձորը շրջանցող Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման շուրջ 12 կմ երկարությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Թե երբ կավարտվեն դրանք, և երբ Արցախը կունենա էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով հոսքագիծ՝ նախարարությունը չի մանրամասնել:

Նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հեռահաղորդակցության ենթակառուցվածքները (ինտերնետ և հեռախոսակապ) 2022 թ. սեպտեմբեր ամսից տեղափոխվել են և չեն անցնում Բերձորի տարածքով: Այսինքն՝ հաստատվում է, որ օրերս Արցախին ինտերնետ մատակարարող մալուխը վնասել կամ կտրել էին ոչ թե Բերձորում, այլ Շուշիին հարող ճանապարհահատվածում, իսկ վնասողները, բնականաբար, եղել են բնապահմանների դերում հանդես եկող ադրբեջանական հատուկ մարմինների ներկայացուցիչները:

Վ. Սարգսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031