Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունում այսօր մեկնարկող չորրորդ տուրից առաջ՝ մրցաշարային աղյուսակում չորս շախմատիստուհիներ հավասար միավորներով բաժանում են 1-ից 4-րդ հորիզոնականները:
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Պոլինա Կոբակը (լուսանկարում), Մարիա Գեւորգյանը, Արփինե Գրիգորյանը եւ Վերոնիկա Խաչատրյանը իրենց անվան դիմաց գրանցել են 2,0-ական միավոր: Մրցաշարային աղյուսակի հաջորդ չորս տեղերում ընթացողները վաստակել են 1,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ