Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 83-րդ առաջնությունում խաղացվել է երեք տուր:
Հարյուր տոկոսանոց արդյունքով առաջին հորիզոնականում է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս է վաստակել եւ երկրորդ հորիզոնականում Արամ Հակոբյանն է, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2,0-ական միավոր:
Այսօր չորրորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ