Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի անվտանգության ապահովման հրամայականը. Ծառուկյան

Հունվար 16,2023 12:34

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։

Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։

Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։

Կրկին վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031