Այսօր` հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերտիվ տեղեկությունների՝ կան տուժածներ։
Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։ Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում