Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպետք է դառնան նոր պառակտումների պատճառ. Իշխան Սաղաթելյան

Հունվար 15,2023 21:32

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ ևս փաստեց, որ չնայած բոլոր դժվարություններին և զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրավունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:
Արցախի քաղաքական վերնախավը չպետք է կատարի քայլեր, որը կկոտրի ժողովրդի ոգին, կստեղծի նոր ճգնաժամ և ժողովրդին կտանի հուսալքության:

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտություն է, և առանց հստակ հաշվարկների և երաշխիքների, չմտածված քայլերը կբերեն նոր ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով, իսկ մենք սխալվելու ռեսուրս այլևս չունենք:
Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում։

Համախմբում ոչ թե ինչ-որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադավ ծրագրերի դեմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ։
Այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին կարևոր քայլը դա է։

Թե ով որքան է հավատարիմ այդ գաղափարին, պետք է դատել կոնկրետ գործերից, որոշ հարցերի պատասխան կտա նաև ժամանակը։
Արցախը քաղաքական հաշվարկների, անձնական հավակնությունների, տարբեր հաշիվներ պարզելու տեղ չի:
Արցախը պետք է դառնա նոր վերածննդի, համախմբման և դիմադրության օջախ, որի կողքին անվերապահ պետք է կանգնի ողջ հայ ժողովուրդը ՀՀ-ում և Սփյուռքում։

Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպետք է դառնան նոր պառակտումների պատճառ։
Ես ըմբռնումով եմ մոտենում հնչեցված բազաթիվ հարցադրումների, բայց ամեն դեպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կա իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։

Մեր միակ վեճը և քննարկումները այս պահին պետք է լինեն ինչպես մեկտեղել մեր ողջ կարողությունները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում և Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել և լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մեկի քաղաքական ռեյտինգը, անցյալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։

Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխավոր օրակարգին՝ Դիմադրություն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։

Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, վերջինիս շուրջ հունավորենք մեր պայքարը և գնանք առաջ։
Ես հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա:
ՀՅԴ-ն, իբրև Արցախում ներկայացված խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետությունում, ՀՀ-ում և ամենուր առաջնորդվում է վերը նշված սկզբունքներով, և մենք ամեն ջանք գործադրելու ենք այդ միասնությունը ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031