2022 թ.-ի դեկտեմբերի 7-ին` Դիլիջան համայնքի ավագանին համաձայնություն է տվել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը և համայնքին պատկանող 2 սենյականոց բնակարանն օտարել 87300 դրամով: Որոշումը հրապարակված է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 18, երկու սենյականոց՝ 58,2 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 87300 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը»,-նշված է արձանարության մեջ:
Լուսանկարը` Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքից