«Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ հիմնադիր եւ փոխնախագահ Էդուարդ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ոչ մի ձև չեմ հասկանում Ռուբեն Վարդանյանին դատափետելու հիմքերը:
Հիմա Ռուբեն Վարդանյան արել ա մի շատ գնահատելի քայլ՝ լինելով, մեղմ ասած, ունեւոր մարդ՝ ասել ա գալիս եմ ու ապրեմ Արցախում: Հաստատ կարող էր ապրել փաստացի ցանկացած մի տեղում ու ապրում էր, բայց եկել ա Արցախ, ինչի չէ՝ նաև օրինակ ծառայելով: Չնայած ցավոք ոչ ոք կարծես դեռ չի հետևել իր օրինակին: Նկատի ունեմ` քիչ թե շատ հայտնի դեմք:
Մենք բոլորս էլ ասում ենք ու համաձայն ենք այն մտքի հետ, որ Արցախը պահելու հնարավորություն կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Արցախում ապրում են հայեր: Չէ՞։
Ու հատկապես հասկանալի չի, որ քարկոծման գործին են կպած մարդիկ, ովքեր կարծես թե իբրև կամ առերևույթ գիշեր-ցերեկ չեն քնում ու Արցախի մասին են մտածում: Միայն թե չեն քնում փափուկ ու տաք տեղերում:
Կարդացեք նաև
Առաջարկում եմ հետևել իր օրինակին, գնալ ու գիշեր-ցերեկ չքնել հենց Արցախում: Այդ դեպքում միգուցե հասկանալի կլինի իրենց քննադատությունը:
Արդեն երկար ժամանակ ա որոշել էի՝ մասնագիտական հետաքրքրություններից դուրս բան չգրել: Բայց դե չի ստացվում էլի: Սենց նայում ես ու մի կողմից չես հասկանում, մյուս կողմից՝ զարմանում: